Candle in the Wind 1997

«Candle in the Wind 1997»
սինգլը
ՖորմատCD
Ժանրփոփ
ԵրգահանԷլթոն Ջոն
ԼեյբլEpic Records
ՊրոդյուսերՋորջ Մարթին

«Candle in the Wind 1997» կամ «Goodbye England’s Rose», երգիչ Էլթոն Ջոնի սինգլը՝ նվիրված 1997 թվականին զոհված արքայադուստր Դիանային։ Հանդիսանում է 1973 թվականի համանուն բնօրինակ երգի վերաթողարկումը (անգլ.՝ Candle in the Wind), որն իր հերթին նվիրված էր Մերիլին Մոնրոյին։ Սինգլը գլխավորել է ամբողջ աշխարհի հիթ շքերթերը։ 1997 թվականի սեպտեմբերին թողարկումից անմիջապես հետո ստեղծագործությունն առաջին տեղն է զբաղեցրել բրիտանական շքերթում՝ դառնալով Էլթոն Ջոնի չորրորդ սինգլը, որը հասել էր հիթ շքերթի առաջին հորիզոնական։ Սինգլը նաև բրիտանական շքերթերի պատմության ընթացքում ամենավաճառվածն է[1]։

2007 թվականին «Candle in the Wind 1997» սինգլը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես երաժշտության պատմության ընթացքում ամենավաճառված սինգլը։ 2012 թվականի տվյալներով՝ «Candle in the Wind 1997» երգը վաճառքի տեսանկյունից Էլթոն Ջոնի ամենահաջողված գործն է[2]։

  1. «Названы самые успешные синглы в истории Великобритании». Lenta.ru. 2012 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  2. Lane, Dan. (2012 թ․ հոկտեմբերի 18). «The Official Top 10 Biggest Selling Male Singles Artists Of All Time revealed!» (անգլերեն). The Official UK Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy